Այսօրվա մարզումից առաջ Չարենցավանի «Վանի» ֆուտբոլիստները մեկ րոպե լռությամբ հարգել են հայ-ադրբեջանական սահմանում զոհված հայորդիների հիշատակը:
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը:
Նշենք՝ սեպտեմբերի 13-ի կեսգիշերին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սկսել են ինտենսիվ հրետակոծել Սոթքում, Վարդենիսում, Գորիսում, Կապանում, Արտանիշում և Իշխանասարում տեղակայված հայկական դիրքերը։ Հարվածներ են հասցվում նաեւ քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտների ուղղությամբ։
Ըստ պաշտոնական տվյալների, հայկական կողմը 49 զոհ ունի:























































