«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի՝ Մյունխենի «Բավարիայի» հետ կայանալիք խաղի մասին.
«Շատ բան է փոխվել վերջին խաղից ի վեր, հատկապես մեր մենթալիտետը: Նորեկները բարելավել են «Բարսելոնայի» խաղը, իսկ մրցաշրջանում տարած հաղթանակները վստահություն են ներշնչում: Մենք ոգևորված ենք. կարող ենք հաղթել և փոխել պատմությունը»,- ասել է Չավին:
«Բավարիա» — «Բարսելոնա» հանդիպումը կկայանա այսօր՝ սեպտեմբերի 13-ին, Մյունխենի «Ալյանց Արենայում»: