«Բավարիայի» կիսապաշտպան Թոմաս Մյուլերը խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի՝ «Բարսելոնայի» հետ կայանալիք խաղի մասին:
«Մենք ցանկանում ենք մեր մասին իմաց տալ մենապայքարների ժամանակ և չարանալ՝ գնդակը կորցնելուց հետո: Բաց խաղ կլինի: Կարծում եմ՝ վաղն այնպիսի խաղ կլինի, որը դուր կգա չեզոք հանդիսատեսին»,- Մյուլերի խոսքերն է փոխանցում «Բավարիայի» Թվիթերի պաշտոնական էջը:
«Բավարիա»- «Բարսելոնա» խաղը կկայանա վաղը՝ սեպտեմբերի 13-ին: Խաղի մեկնարկը 23:00-ին է: