ՈՒԵՖԱ-ն իր պաշտոնական կայքում հայտարարել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի՝ «Ռեյնջերս»-«Նապոլի» հանդիպումը հետաձգելու մասին։
Սեպտեմբերի 13-ին նախատեսված հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 14-ին։ Պատճառը ոստիկանական սահմանափակ ուժերն են՝ կապված Եղիսաբեթ II-ի մահվան սգո արարողությունների հետ։
«Նապոլիի» երկրպագուներին թույլ չի տրվի մուտք գործել շոտլանդական Գլազգո քաղաքի «Այբրոքս» մարզադաշտ։ Մարզական արդարացիության պահպանման համար՝ «Ռեյնջերսի» երկրպագուները ևս չեն կարողանա ներկա գտնվել Իտալիայում կայանալիք պատասխան խաղին։ ՈՒԵՖԱ-ն երկրպագուներին կոչ է արել այս ծայրահեղ իրավիճակին հարգանքով և ըմբռնումով մոտենալ։
Այս թիմերի միջև ՈՒԵՖԱի պատանեկան լիգայի հանդիպումը ևս սեպտեմբերի 13-ից տեղափոխվել է սեպտեմբերի 14-ին։