VBET ՀՊԼ-ի 7-րդ տուրում «Արարատ-Արմենիան» սեփական հարկի տակ 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Նոայի» դարպասը։
Տանտերերի կազմում գոլի հեղինակ դարձան Ագդոնը, Պերեյրա դե Կանսեյսաոն ու Ֆիրմինյոն:
Այս հաղթանակից հետո Վարդան Բիչախչյանի գլխավորած «Արարատ-Արմենիան» 13 միավորով 2-րդ տեղում է:
Ռոբերտ Արզումանյանի գլխավորած «Նոան» 2 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուակը:
























































