Մադրիդի «Ռեալի» նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասը հաստատել է, որ առաջադրելու է իր թեկնածությունը Իսպանիայի ֆուտբոլի արքայական ֆեդերացիայի նախագահի ընտրություններում։
«Այո՛, ես առաջադրելու եմ իմ թեկնածոությունը ԻՖԱՖ-ի նախագահական ընտրություններում։ Միասին մենք կբարձրացնենք ֆեդերացիան համաշխարհային ֆուտբոլի ամենաբարձր կետի»,-գրել է Կասիլյասը Twitter-ում։
Sí, me presentaré a la Presidencia de la @RFEF cuando se convoquen las elecciones. Juntos vamos a poner nuestra Federación a la altura del mejor fútbol del mundo: el de España. #IkerCasillas2020 pic.twitter.com/kHkBChqh4m
— Iker Casillas (@IkerCasillas) February 17, 2020
Նմանատիպ որոշումից հետո սպասվում է, որ Կասիլյասը կավարտի ֆուտբոլիստի պրոֆեսիոնալ կարիերան։ 2019 թվականի մայիսին սրտի կաթվածից հետո սպասվում էր, իսպանացի դարպասապահը կավարտի կարիերան, սակայն դեռ պաշտոնական հայտարարություն այդ մասին չկա։
Նշենք, որ Կասիլյասի գլխավոր մրցակիցը ֆեդերացիայի գործող նախագահ Լուիս Ռուբիալեսն է։ «Արքայական» ակումբի նախկին դարպասապահի շանսերը բարձր են գնահատվում։