«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ճանաչվել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի լավագույն խաղացող։
Այս մասին հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը․ քվեարկությունն անցկացվել է երկրպագուների շրջանում։
«Վիկտորիայի» դեմ խաղում Լևանդովսկին հեթ-տրիկի հեղինակ դարձավ և օգնեց «Բարսելոնային» ջախջախիչ հաղթանակ տանել 5-1 հաշվով։
Քվեարկության ժամանակ Լևանդովսկին առաջ է անցել «Բավարիայի» հարձակվող Լերոյ Սանեից, ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեից և «Նապոլիի» կիսապաշտպան Պյոտր Զիելինսկուց։