Իտալացի մասնագետ Ֆաբիո Կապելոն իր հիացմունքն է հայտնել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 1-ին տուրի՝ Լիվերպուլի դեմ խաղում (4:1) «Նապոլիի» խաղից։
«Նապոլին» ունի հմտություն, և դա ցույց տվեց ողջ խաղի ընթացքում: «Լիվերպուլը» այնքան արագ չէր, որքան այն ժամանակ, երբ հաղթում էր ամեն ինչ:
«Նապոլիի» ֆուտբոլն անհավանական էր. 4:1 հաշիվը, հավանաբար, ամբողջությամբ օբյեկտիվ չէ։ Հաշիվը պետք է լիներ 7:2»,- ասել է Կապելոն Sky Sport Italia-ին տված հարցազրույցում:
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրում «Նապոլին» կխաղա «Ռեյնջերսի» հետ, իսկ «Լիվերպուլը» կհանդիպի «Այաքսի» հետ։