Կիսապաշտպան Գևորգ Նաջարյանը կարիերան կշարունակի «Վանում»։ Այդ մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
24-ամյա ֆուտբոլիստը կարիերան սկսել է Կարագանդայի «Շախտյորում»։ 2016-2018 թվականներին հանդես է եկել «Աստանայում»։
2018-ին վերադարձել է «Շախտյոր», որի կազմում անցկացրած 84 խաղում դարձել է 3 գոլի հեղինակ։
Նախորդ մրցաշրջանը Նաջարյանն անցկացրել է «Փյունիկում»։