«Նապոլիի» հարձակվող Ջովանի Սիմեոնեն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 1-ին տուրի խաղում «Լիվերպուլի» նկատմամբ տարած հաղթանակը (4:1):
Այս խաղում հարձակվողը խփեց իր առաջին գոլը եվրագավաթներում։
«Չեմպիոնների լիգայում գոլ խփելն անհավանական զգացմունքային է: Ես միշտ գիտեի, որ այս ժամանակը կգա: Ամեն ինչ հնարավոր է, գլխավորը հավատալն է»,- Սիմեոնեի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրում «Նապոլին» կխաղա «Ռեյնջերսի» հետ, իսկ «Լիվերպուլը» կհանդիպի «Այաքսի» հետ։