Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի շրջանակում Մյունխենի «Բավարիան» սեփական հարկի տակ կընդունի կատալոնական «Բարսելոնային»:
Գերմանիայի չեմպիոնի մարզիչ Յուլիան Նագելսմանը շեշտել է, որ ցանկանում է հանդիպել իր նախկին ֆուտբոլիստ Ռոբերտ Լևանդովսկու հետ։
«Անհամբեր սպասում եմ այս հանդիպմանը: Ուրախ կլինեմ նրան կրկին տեսնել «Ալիանց Արենայում»: Հուսով եմ, որ մեր երկրպագուները լավ ընդունելություն կկազմակերպեն Լևանդովսկու համար: Կարևոր չէ, թե ինչպիսին էր նրա բաժանումը «Բավարիայից», — մարզչի խոսքերն է փոխանցում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի մեկնարկային տուրում «Բավարիան» հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթեց Միլանի «Ինտերին»: