«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն գնահատել է հարձակվող Ռիչարլիսոնի նորամուտը Չեմպիոնների լիգայում։ Լոնդոնյան ակումբը խմբային փուլի մեկնարկային խաղում 2:0 հաշվով հաղթել է «Մարսելին»․ երկու գոլերն էլ խփել է բրազիլացի նորեկը։
«Ես շատ լավ հիշում եմ, թե ինչպես Ռիշարլիսոնը պայմանագիր կնքեց մեզ հետ և ասաց. «Ես չեմ համբերում խաղալ Չեմպիոնների լիգայում և լսել այս երաժշտությունը»:
Երբ խաղացողն ասում է այս խոսքերը, դա նշանակում է, որ նա մեծ ցանկություն ու մեծ կամք ունի խաղալու։
Չեմպիոնների լիգայի գիշերներն առանձնահատուկ են։ Խաղից առաջ մենք խոսեցինք խաղացողների հետ, որպեսզի նրանք իմանան, որ մենք իսկապես գնահատում ենք նրանց աշխատանքը նախորդ մրցաշրջանում։ Կարծում եմ՝ մենք պետք է երջանիկ լինենք»,- Կոնտեի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։