Միլանի «Ինտերի» հարձակվող Էդին Ջեկոն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի խաղում Մյունխենի «Բավարիայից» կրած պարտությունը (0:2).
«Այժմ «Բավարիան» օբյեկտիվորեն ուժեղ է «Ինտերից»: Նման մրցակիցը պատժում է ցանկացած սխալի համար: Ես չեմ տխրում, քանի որ գիտեմ, թե որքան լավը կարող ենք լինել։
«Ինտերը» դեռ 100 տոկոսով մարզավիճակ չի հավաքել։ Այս ձախողումը միայն ցույց է տալիս, որ մենք պետք է կատարելագործվենք»,- բոսնիացի հարձակվողի խոսքերն է փոխանցում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի շրջանակում «Ինտերը» արտագնա խաղում կխաղա «Վիկտորիայի» հետ: