Չորեքշաբթի օրը՝ սեպտեմբերի 7-ին, կայացավ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 1-ին տուրի «Ինտեր»-«Բավարիա» հանդիպումը։
Հանդիպումն անցկացվեց Միլանում և ավարտվեց մյունխենցիների հաղթանակով 2։0 հաշվով։
Այսպիսով, «Բավարիան» Չեմպիոնների լիգայի մեկնարկային խաղերում հաղթական ռեկորդային շարքը հասցրեց 19-ի, իսկ 17 խաղերում գնդակ բաց չի թողել:
Բացի այդ, «Բավարիան» երկարաձգեց իր անպարտելիության շարքը խմբային փուլում: Վերջին անգամ «Բավարիան» պարտվել է 2017 թվականին ՊՍԺ-ին: Դրանից հետո գերմանական ակումբը տարել է 26 հաղթանակ և 3 ոչ-ոքի։