Չորեքշաբթի օրը՝ սեպտեմբերի 7-ին, կայացավ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 1-ին տուրի «Բարսելոնա» — «Վիկտորիա Պլզեն» հանդիպումը։
Հանդիպումն ավարտվել է կատալոնացիների հաղթանակով՝ 5։1 հաշվով։
Հաղթողների կազմում երեք գոլ խփեց Ռոբերտ Լևանդովսկին։ Լեհ հարձակվողի համար սա 6-րդ հեթ-տրիկն էր Չեմպիոնների լիգայում։ Միայն երկու խաղացող է ավելի շատ հեթ-տրիկ ձևակերպել մրցաշարում՝ Կրիշտիանու Ռոնալդուն և Լիոնել Մեսսին երկուսն էլ՝ 8-ական:
Հավելենք, որ Լևանդովսկին դարձավ առաջին խաղացողը, ում հաջողվեց Չեմպիոնների լիգայի երեք տարբեր ակումբների կազմում հեթ-տրիկի հեղինակ դառնալ։
Լեհ հարձակվողը 88 գոլով երրորդ տեղն է զբաղեցնում նաև Չեմպիոնների լիգայի պատմության լավագույն ռմբարկուների ցուցակում: