Չորեքշաբթի օրը՝ սեպտեմբերի 7-ին, «Ատլետիկոն» Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 1-ին տուրի խաղում հաղթեց «Պորտուին»։ Հանդիպումն ավարտվել է 2:1 հաշվով։
Հանդիպման առաջին գոլը 92-րդ րոպեին խփեց պաշտպան Մարիո Հերմոսոն։ Երեք րոպե անց «Պորտուն» 11 մետրանոցի իրավունք ստացավ, որն իրացրեց Մատեուս Ուրիբեն։
11-րդ րոպեին «Ատլետիկոյի» կամզում հաղթական գնդակը խփեց փոխարինման դուրս եկած Անտուան Գրիզմանը։
Չեմպիոնների լիգայում սա ընդամենը 2-րդ դեպքն է, երբ երեք գոլ է խփվում ավելացված ժամանակում (90-րդ րոպեից հետո): Առաջին դեպքը տեղի է ունեցել անցյալ տարվա դեկտեմբերին։ Այն ժամանակ «Ատլետիկոն» հաղթեց 3։1 հաշվով․․․ նույն «Պորտուին»։