ՉԼ խմբային փուլի 1-ին տուրի A խմբում «Լիվերպուլը» հյուրընկալվել էր «Նապոլիին» և 1-4 հաշվով պարտություն կրեց։
Հանդիպման հաշիվը բացվեց 5-րդ րոպեին, երբ մրցավարը 11-մետրանոց նշանակեց հյուրերի դարպասին ու գնդակին մոտեցած Զելինսկին գնդակն ուղարկեց ցանցի մեջ։ 18-րդ րոպեին մրցավարը ևս մեկ 11-մետրանոց նշանակեց «Լիվերպուլի» դարպասին, սակայն Օսիմենը չկարողացավ հաջողության հասնել։
31-րդ րոպեին Անգիսան ամեն դեպքում կրկնապատկեց հաշիվը, իսկ առաջին կեսի ավարտից 1 րոպե առաջ Սիմեոնեն հաշիվը դարձրեց խոշոր։
Երկրորդ կեսի սկզբնամասում՝ 47-րդ րոպեին, Զելինսկին դուբլ ձևակերպեց։ Երկու րոպե անց Դիասը խփեց «Լիվերպուլի» միակ գնդակը։
Այս խաղից հետո A խմբում «Այաքսը» և «Նապոլին» ունեն 3-ական միավոր, իսկ «Լիվերպուլն» ու «Ռեյնջերսը» միավոր չեն վաստակել։