ՉԼ խմբային փուլի 1-ին տուրի A խմբում «Այաքսը» ընդունել էր «Ռեյնջերսին» ու 4 անպատասխան գնդակ ուղարկեց նրա դարպասը։
Հոլանդական թիմն առաջին կեսից հետո արդեն 3 գոլի տարբերությամբ հաղթում էր մրցակցին, իսկ հանդիպման վերջակետը դրեց խաղի հիմնական ժամանակի ավարտից 10 րոպե առաջ։
Այս խաղից հետո «Այաքսը» գլխավորում է խմբի մրցաշարային աղյուսակը։ A խմբի մյուս զույգը՝ «Լիվերպուլը» և «Նապոլին» կհանդիպեն րոպեներ անց։