«Վիկտորիայի» գլխավոր մարզիչ Միխալ Բիլեկը կիսվել է ՉԼ առաջին տուրի՝ «Բարսելոնայի» դեմ խաղի ակնկալիքներով։
««Բարսելոնայի» կարգը բոլորին հայտնի է։ Այն արտասովոր թիմ է, որը վերջերս անհավանականորեն ուժեղացել է։ Ով էլ խաղա նրանց հարձակման գծում ամենաբարձր մակարդակը կլինի։ Մենք հասկանում ենք կատալոնացիներն ինչպես են մտադիր խաղալ։
Մենք խմբի աութսայդերներն ենք, ոչինչ չունենք կորցնելու։ Հուսով եմ, որ խաղացողներս գերազանց խաղ ցույց կտան, և ես հավատում եմ, որ մենք ինչ-որ բանի կարող ենք հասնել այստեղ»,- Բիլեկի խոսքերն է փոխանցում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
























































