Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում անցկացվող Մ-15 Զարգացման մրցաշարի շրջանակում սեպտեմբերի 7-ին միմյանց դեմ մրցեցին Հայաստանի և Կոսովոյի Մ-15 հավաքականները։
Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի։ Հետխաղյա 11-մետրանոցներով հաղթեց Հայաստանի Մ-15 հավաքականը, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
Հայաստան Մ-15 – Կոսովո Մ-15՝ 0։0 (0։0) (11մ՝ 5:4)
Հայաստան Մ-15 հավաքականի կազմը․
16․ Արթուր Պետրոսյան, 2. Էդուարդ Մարտիրոսյան, 4․ Ռուբեն Կարապետյան, 5. Հայկ Ստեփանյան (ա), 8․ Մարտին Շահգելդյան (23․ Արտյոմ Ալեքսանյան, 74), 9․ Ալեն Սահակյան, 10․ Դավիթ Դավթյան (6․ Հայկ Սիմոնյան, 63), 11․ Սարգիս Գասպարյան, 14․ Դավիթ Դոխոյան, 15․ Շանթ Բեյբության (4․ Հայկազ Եղիազարյան, 40), 22․ Դիլան Միրաքյան (9․ Համլետ Կարապետյան, 53)
Պահեստայիններ՝ 1․ Նուբար Ղիշյան, 13․ Միքայել Հակոբյան, 16․ Արթուր Պետրոսյան, 18․ Վիլյամ Տոնոյան, 20․ Սամվել Մովսիսյան
Գլխավոր մարզիչ՝ Կարեն Ավոյան























































