«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին պատմել է, թե ինչ է մտածում վերջին տարիներին Չեմպիոնների լիգայում թիմի անհաջողությունների մասին։
«Նույնանման հանդիպումներ չկան: «Լիվերպուլի» հետ խաղը նույնը չէր, ինչ «Բավարիայի» հետ։ Մենք կփորձենք դա չկրկնել, կփորձենք, կպայքարենք։
Այս մրցաշարը բարձր մակարդակ է պահանջում։ Մենք կփորձենք ամեն ինչ անել, որպեսզի դա չկրկնվի: Մենք ցանկանում ենք պայքարել մինչև վերջ և հաղթել»,- մեջբերում է Չավիին Marca-ն։
ՉԼ խմբային փուլի «Բարսելոնա» — «Վիկտորիա» հանդիպումը կկայանա սեպտեմբերի 7-ին Կամպ Նոուում։ Մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23։00-ին։
























































