«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը դուբլի հեղինակ է դարձել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Սևիլիայի» դեմ խաղում (4:0):
Սա 22-ամյա նորվեգացու նորամուտն էր «Քաղաքաբնակների» կազմում այս մրցաշարում։
Այսպիսով, Հոլանդը սահմանեց «Մանչեսթեր Սիթիի» ռեկորդ: Ինչպես հաղորդվում է OptaJoe-ն, Էրլինգը դարձավ պատմության մեջ առաջին խաղացողը, ով գոլ խփեց ինչպես Պրեմիեր լիգայում, այնպես էլ Չեմպիոնների լիգայում ակումբի կազմում իր նորամուտի ժամանակ:
Այսպիսով, 22-ամյա նորվեգացին դարձավ նաև Չեմպիոնների լիգայի պատմության չորրորդ խաղացողը, ով իր դեբյուտային խաղում գոլ խփեց երեք տարբեր ակումբների կազմում։ Նախկինում նա գոլի հեղինակ էր դարձել Դորտմունդի «Բորուսիայի» և «Զալցբուրգի» կազմում:
ESPN Stats & Info-ի համաձայն՝ Հոլանդը դարձել է ամենաերիտասարդ խաղացողը, ով 25 գոլ է խփել Չեմպիոնների լիգայում: Նորվեգացին դա արեց 22 տարեկան 47 օրական հասակում՝ շրջանցելով ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին, ով Չեմպիոնների լիգայում իր առաջին 25 գոլերը խփեց 22 տարեկան 80 օրականում։
Հիշեցնենք, որ Հոլանդը դարձավ նաև ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով 25 գոլ է խփել Չեմպիոնների լիգայում:
























































