Սեպտեմբերի 7-ին Գերմանիայի Դրայայխ քաղաքում կկայանա ՈՒԵՖԱ Երիտասարդական լիգայի D խմբի «Այնտրախտ» (Գերմանիա) — «Սպորտինգ» (Պորտուգալիա) հանդիպումը։
Հանդիպման մրցավար է նշանակվել ՀՖՖ մրցավար Աշոտ Ղալթախչյանը, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
Աշոտ Ղալթախչյանին կօգնեն Ատոմ Սևգուլյանն ու Արթուր Գդլյանը։























































