«Բարսելոնայի» նախկին պաշտպան Կառլես Պույոլը խոսել է կատալոնական ակումբի ներկայիս վիճակի մասին:
«Ես տեսնում եմ, որ «Բարսելոնայում» ամեն ինչ լավ է, գերազանց աշխատանք է կատարվել: Թիմի կազմը թույլ է տալիս պայքարել բոլոր տիտղոսների համար: Թիմն ավելի է ուժեղանում:
Վստահ եմ, որ «Բարսելոնան» կարող է մրցել «Ռեալի» հետ: Չավին ու խաղացողները պիտի միավորեն ջանքերը: Դժվար ժամանակներին միշտ շատ շշուկներ են լինում, թիմը դրա վրա պետք է ուշադրություն չդարձնի»,- Պույոլի խոսքերն է փոխանցում Mundo Deportivo-ն: