«Վալենսիայի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն Իսպանիայի առաջնության 4-րդ տուրի խաղում «Խետաֆեի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (5:1) գովեստի խոսքեր է ասել իր թիմի պաշտպան Տոնի Լատոյի հասցեին։ Հանդիպման հաշիվը 7-րդ րոպեին բացել է 24-ամյա իսպանացին։
«Իմ աղջիկը 18 տարեկան է, բայց Տոնի Լատոն կատարյալ ամուսին կլիներ նրա համար:
Որովհետև դուք ինքներդ կարող եք տեսնել, թե ինչպիսի մարդ է նա՝ շատ համեստ և աշխատասեր»,- Գատուզոյին է մեջբերում է Sphera Sports-ը։
Չորս տուրից հետո «Վալենսիան» 6 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 10-րդ տեղը։























































