Դանիացի հարձակվող Մարտին Բրեյթվեյթը հաջող է մեկնարկել կատալոնական «Էսպանյոլի» կազմում՝ իր առաջին խաղում դառնալով գոլի հեղինակ։
Ավելին, այս գոլը նրա թիմի համար հաղթական ստացվեց, որը Բիլբաոյում հաղթեց տեղի «Աթլետիկին»:
Արդյունքում այս հաղթանակը «Էսպանյոլի» համար առաջինն էր նոր առաջնությունում՝ մինչ այդ նրանք երկու անգամ պարտվել էին, մեկ անգամ՝ ոչ-ոքի խաղացել։
Ինչպես պարզվում է, Մարտինը չորրորդ խաղացողն է 21-րդ դարում, ով գոլ է խփում և՛ «Բարսելոնայի», և՛ «Էսպանյոլի» կազմում: Նախկինում դա արել են Դանի Գարսիա Լարան, Ֆիլիպե Կոուտինյուն և Ալեյշ Վիդալը: Հաջորդ տուրում «Էսպանյոլը» սեփական հարկի տակ կընդունի «Սևիլյային»:























































