Մարկ-Անդրե տեր Շտեգենն ընդգծել է «Բարսելոնայի» գրանցած աճը՝ Չավիի գլխավորությամբ․
«Ընդհանուր առմամբ, 2022 թվականն անձամբ ինձ համար վատ չի դասավորվում։ Դրան նպաստել է նաև այն, որ Չավին փոխել է վերաբերմունքը պաշտպանությունում թիմային խաղի հանդեպ, և դա ինձ համար օգտակար է։
Չավին հիանալի է տեսնում խաղը, նա մեզնից պահանջում է այն, ինչ մենք վերջին տարիներին դադարել էինք անել»,- ասել է «Բարսելոնայի» դարպասապահը։























































