«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մեկնաբանել է կիսապաշտպան Դենիս Զաքարիայի՝ «Յուվենտուսից» լոնդոնյան ակումբ տեղափոխությունը։
«Զաքարիան մեզ շատ տարբերակներ է տալիս, քանի որ նա ունի արագություն, բարձհասակ է և լավ մարզավիճակում:
Նա կարող է խաղալ երկու դիրքերում կիսապաշտպանությունում, իսկ գուցե նույնիսկ պաշտպանությունում, քանի որ նա արագ է և բավականաչափ ուժեղ»,- Տուխելի խոսքերն է մեջբերում «Չելսիի» պաշտոնական կայքը։
«Չելսին» 25-ամյա շվեյցարացուն վարձակալել է մինչև 2023 թվականի ամառը՝ ամբողջական տրանսֆերը գնելու հնարավորությամբ։