«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին պատմել է՝ ով կարող է փոխարինել Կարիմ Բենզեմային հարձակման կենտրոնում․
«Ճիշտ չէ, որ Բենզեման անփոխարինելի է։ Մենք շատ խաղացողներ ունենք՝ Մարիանոն ,Ազարը, Ռոդրիգոն, երբեմն Ասենսիոն ու Մոդրիչը, թեև սա այնքան էլ լավ չաշխատեց։
Եթե Կարիմը երեք օրը մեկ խաղա, անպայման հանգստի կարիք կունենա, բայց հիմա, երբ շաբաթական մեկ խաղ է անցկացնում, ամեն ինչ կարգին է։ Մենք չենք ծանրաբեռնի նրան։
«Բետիսի» դեմ խաղում գրոհները եզրափակելիս նրա մոտ ամեն ինչ չէ, որ ստացվում, բայց դրա պատճառը ֆիզիկական վիճակը չէր»,- ասել է «Ռեալի» գլխավոր մարզիչը։























































