Իսպանիայի առաջնությունում կայացել է 4-րդ տուրի հանդիպումը, որտեղ «Բարսելոնան» հյուրընկալվելիս 3-0 հաշվով հաղթել են «Սևիլիային»։
Կատալոնացիների գոլերից մեկը հեղինակել է թիմի լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին։ Նա դարձել է Լա Լիգայի պատմության 3-րդ ֆուտբոլիստը, որը կարողացել է Իսպանիայի առաջնության մեկնարկային 4 խաղում դառնալ 5 և ավելի գոլի հեղինակ։
Մինչ այս այդ նվաճմանը հասել էին միայն Կրիշտիանու Ռոնալդուն (2009) և Ռադամել Ֆալկաոն (2011):























































