Խոսեպ Գվարդիոլան ամփոփել է ԱՊԼ վեցերորդ տուրի «Աստոն Վիլայի» դեմ հանդիպումը (1:1).
« 90 րոպեների ընթացքում մեկ հարվածից հետո մեկ գոլ բաց թողեցինք։ Եզրափակիչ փուլերում դիպուկ չէինք մեր գործողություններում, հատկապես առաջին խաղակեսում։ Երկրորդ գոլի հնարավորություններ ունեինք, բայց չկարողացանք իրացնել դրանք։
Գոլից հետո մենք ավելի լավն էինք, բայց, այնուամենայնիվ, դիպուկություն չկար մեր գործողություններում։ « Ասթոն Վիլլան» որակով պաշտպանվեց։
Մենք ինքներս նույնպես լավ էինք պաշտպանվում, բացառությամբ մի պահի»,- ասել է Գվարդիոլան։























































