Հինգշաբթի երեկոյան Կրիշտիանու Ռոնալդուն կրկին սկսեց «Մանչեսթեր Յունայթեդի» խաղը պահեստայինների նստարանից։
Աստղային պորտուգալացին երրորդ խաղում անընդմեջ խաղադաշտ մտավ միայն փոխարինման։ Վերջին անգամ Ռոնալդուի հետ նման բան կատարվել էր 2005 թվականին, գրում է talkSPORT-ը։
2022/2023 մրցաշրջանում Կրիշտիանու Ռոնալդուն հինգ խաղում անցկացրել է 175 րոպե խաղադաշտում։ Հարձակվողն արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։
Հիշեցնենք, որ ամռանը Ռոնալդուն ցանկանում էր փոխել ակումբային գրանցումը, սակայն պորտուգալացին չտեղափոխվեց եվրոպական գրանդներից ոչ մեկը: Բարձրագույն լիգաներում տրանսֆերային պատուհանը փակվել է, ուստի մեծ է հավանականությունը, որ Կրիշտիանուն կմնա «Մանչեսթեր Յունայթեդում»: