Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Մարսելոն մոտ է Պրեմիեր լիգայի ակումբի հետ պայմանագիր կնքելուն։
Ըստ իսպանացի լրագրող Մարտի Միրասի՝ խոսքը «Լեսթերի» մասին է։ 34-ամյա խաղացողը կարող է աշխատանքային պայմանագիր կնքել մինչև 2022/2023 մրցաշրջանի ավարտը։
Մարսելոն «Ռեալում» խաղացել է 15 ու կես տարի։ 2021/2022 մրցաշրջանի վերջում բրազիլացին ազատ գործակալի կարգավիճակ ստացավ։
«Լեսթերը» վատ է մեկնարկել Պրեմիեր լիգայի նոր առաջնությունում՝ վաստակելով ընդամենը մեկ միավոր: Այսօր՝ աշնան առաջին օրը Բրենդան Ռոջերսի թիմը կխաղա «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։