«Բետիսի» կիսապաշտպան Նաբիկ Ֆեկիրը չի տեղափոխվի «Բարսելոնա», հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ըստ աղբյուրի՝ կողմերը բանակցություններ չեն վարում։ Իսկ ֆուտբոլիստը եղել է «Բետիսի» գրասենյակում, որպեսզի բանակցի ակումբի հետ աշխատավարձի կրճատման հարցում։
Ակումբը խնդիրներ ունի նորեկներին գրանցելու առումով։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան» տրանսֆերային պատուհանի վերջին օրը կարող է անակնկալ տրանսֆեր իրականացնել։
⚽ Տրանսֆերային պատուհանի վերջին օրվա ամենակարևոր և հետաքրքիր գործարքները՝ ԱՅՍՏԵՂ։























































