Հարձակվող Քշիշտոֆ Պյոնտեկը «Հերտայից» վարձավճարով տեղափոխվել է «Սալերնիտանա»՝ ամբողջական տրանսֆերի գնման տարբերակով, հայտնում է իտալական ակումբի պաշտոնական կայքը։
27-ամյա ֆուտբոլիստը առաջին անգամ խաղացել է Իտալիայում 2018 թվականին, երբ պայմանագիր կնքեց «Ջենոայի» հետ: Ակումբի կազմում անցկացրած 21 խաղում նա դարձել է 19 գոլի հեղինակ։
Վեց ամիս անց նա տեղափոխվեց «Միլան»․ Պյոնտեկը միլանցիների կազմում անցկացրած 41 խաղում խփել է 16 գոլ։
2020 թվականի սկզբին Պյոնտեկի տրանսֆերը գնեց «Հերտան», որը երկու տարի անց նրան վարձավճարով տվեց «Ֆիորենտինային»։