«Չելսին» ու «Այաքսը» դադարեցրել են բանակցությունները կիսապաշտպան Էդսոն Ալվարեսի տեղափոխության վերաբերյալ։ Ինչպես հաղորդում է Sky Sports-ի լրագրողները՝ հոլանդական ակումբը չի ուզում բրազիլացի վինգեր Անտոնիի՝ ՄՅՈՒ տեղափոխվելուց հետո ևս մեկ խաղացողի կորցնել։
Աղբյուրների տեղեկացմամբ՝ «Այաքսի» ղեկավարությունը Ալվարեսին հաղորդել է, որ նա պիտի մնա։ Դրա հետ մեկտեղ խաղացողն ինքը պնդում է, որ տեղափոխվի լոնդոնյան ակումբ, ինչի պատճառով բաց է թողել իր թիմի վերջին մարզումը։
Ավելի վաղ լոնդոնցիները հոլանդական ակումբին մոտ 50 մլն եվրո էին առաջարկել։ Դրա հետ մեկտեղ «Այաքսը» դեռ կոշտ պատասխան չի տվել տեղափոխության վերաբերյալ։ Հարկ է նշել, որ երկրում տրանսֆերային պատուհանը երեկ երեկոյան փակվել է։
24-ամյա Ալվարեսը ամստերդամյան ակումբի խաղացող է դարձել 2019-ի հուլիսին։