«Նյուքասլը» միացել է «Լեսթերի» կիսապաշտպան Յուրի Տիլեմանսին ձեռք բերելու պայքարին և հույս ունի կազմակերպել բելգիացու տեղափոխությունը մինչև տրանսֆերային պատուհանի փակվելը: Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
25-ամյա կիսապաշտպանի պայմանագիրը «Լեսթերի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսը։
Քանի որ բելգիացին չի շտապում երկարաձգել պայմանագիրը, «աղվեսները» շահագրգռված են խաղացողին վաճառել հիմա, քանի որ մեկ տարի հետո նրան անվճար կկորցնեն։
Տիլեմանսի նկատմամբ հետաքրքրությունն այս ամառ վերագրվել է նաև Պրեմիեր լիգայի թոփ ակումբներին, մասնավորապես՝ «Տոտենհեմին», «Լիվերպուլին», «Մանչեսթեր Յունայթեդին» և «Արսենալին»: