Դանիայի հավաքականի հարձակվող Կասպեր Դոլբերգը կարիերան կշարունակի Լա Լիգայում։
«Նիցայի» հարձակվողը վարձավճարով տեղափոխվել է իսպանական «Սևիլիա»։
24-ամյա հարձակվողը առաջիկա մեկ մրցաշրջանը կանցկացնի Իսպանիայում։ Գործարքի ֆինանսական մանրամասները չեն նշվում։
Դանիացի ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 17 մլն եվրո։ Կասպերը Դանիայի հավաքականի կազմում անցկացրել է 35 հանդիպում՝ դառնալով 10 գոլի հեղինակ։
⚽ Տրանսֆերային պատուհանի վերջին օրվա ամենակարևոր և հետաքրքիր գործարքները՝ ԱՅՍՏԵՂ։