Ամերիկացի պաշտպան Սերժինյո Դեստը մոտ է կատալոնական «Բարսելոնայից» հեռանալուն։ Այս առումով «Բարսելոնան» սկսել է նրան փոխարինող փնտրել։
Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, Իսպանիայի փոխչեմպիոնի ուշադրության կենտրոնում է հայտնվել ևս մեկ հյուսիսամերիկացի՝ Լոս Անջելես Գելաքսիի պաշտպան Խուլիան Արաուխոն։ Տրանսֆերի մասին որոշումը կկայացվի մինչ այսօր երեկոյան։
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնում էին Տոմա Մենյեի և Հեկտոր Բելերինի նկատմամբ կատալոնացիների հետաքրքրության մասին, սակայն այդ տրանսֆերնը կազմակերպելը շատ ավելի դժվար է։
Մեքսիկայի հավաքականի ֆուտբոլիստ Արաուխոն MLS-ում 89 հանդիպում է անցկացրել: Նա դարձել է մեկ գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։
⚽ Տրանսֆերային պատուհանի վերջին օրվա ամենակարևոր և հետաքրքիր գործարքները՝ ԱՅՍՏԵՂ։























































