«Միլանը» Իտալիայի առաջնության 4-րդ տուրում ոչ-ոքի խաղաց «Սասուոլոյի» հետ՝ 0:0։
Այս հանդիպումը ռոսոներիների համար 14-րդն էր 2022 թվականին, որում թիմը գոլ բաց չթողեց։ Այս ցուցանիշով «Միլանը» առաջատարն է եվրոպական թոփ 5 առաջնությունների բոլոր ակումբների շրջանում։
Միլանցիներին այս ցուցանիշով հաջորդում են «Ռեալ Սոսյեդադը» (13 հարված), «Լիվերպուլը» (12), «Տոտենհեմը» և «Մանչեսթեր Սիթին» (11-ական):
Ա Սերիայի հաջորդ տուրում «Միլանը» սեպտեմբերի 3-ին կխաղա «Ինտերի» հետ։