ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիեն ասել է՝ ինչու է «Մոնակոյի» հետ խաղում Նեյմարն իրացրել է 11 մետրանոցը։
Լիգա 1-ի 4-րդ տուրի խաղում փարիզցիները պարտվում էին 0։1 հաշվով, իսկ 70-րդ րոպեին ստացան 11 մետրանոցի իրավունք։ Նեյմարը գոլ խփեց ու խաղն ավարտվեց 1-1 հաշվով։
— Նեյմարն իրացրեց 11 մետրանոցը: Ինչ-որ բան փոխվե՞լ է:
«Ամեն ինչ հստակ սահմանված է՝ Կիլիանը թիվ մեկն է, Նեյմարը՝ երկրորդը։ Բայց այս անգամ այսպիսի իրավիճակ էր այս խաղում, ուղղակի այդպես եղավ։ Ես տեսա, որ նրանք փոխվեցին, և Նեյմարը որոշեց հարվածել՝ նախապես դա քննարկելով Կիլիանի հետ։
Ես բարձր եմ գնահատել Կիլիանի ու Նեյմարի արարքը։ Մբապեն շնորհավորել է նրան, իսկ Նեյը շնորհակալություն է հայտնել։ Նրանք հիանալի խաղացողներ են, և նրանք կարող են այդ որոշումները կայացնել՝ ելնելով իրենց զգացմունքներից: Ամենակարևորը՝ Նեյմարը շնորհակալություն հայտնեց Մբապեին, իսկ Կիլիանը եկավ նրան շնորհավորելու»,- մեջբերում է Գալտիեին L’Équipe-ը։
























































