«Յուվենտուսը» կվարձակալի ՊՍԺ-ի կիսապաշտպան Լեանդրո Պարեդեսին, վստահեցնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն։ Աղբյուրի փոխանցմամբ, թուրինյան ակումբն արգենտինացու տրանսֆերային իրավունքները կգնի մրցաշրջանի վերջում։
«Յուվենտուսը» նրա տրանսֆերը կկարողանա գնել մոտ 15 մլն եվրոյի դիմաց։ Այս պահին ակումբները բանակցությունների վերջին փուլում են։ Ենթադրվում է, որ Պարեդեսի հեռանալը ՊՍԺ-ին թույլ կտա ձեռք բերել «Նապոլիի» կիսապաշտպան Ֆբաիան Ռուիսին։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Պարեդեսի հետ ցանկանում է պայմանագիր կնքել «Ռոման»՝ անձամբ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի ցանկությամբ։
28-ամյա Պարեդեսը «Բոկա Խունիորսի» սան է։
























































