ՖԻՖԱ-ն այսօր՝ օգոստոսի 25-ին հրապարակել է ազգային հավաքականների թարմացված վարկանիշային աղյուսակը։
Հայաստանի Ազգային հավաքականը պահպանել է դիրքերը և զբաղեցնում է 92-րդ հորիզոնականը դասակարգման աղյուսակում։
Առաջին հորիզոնականը զբաղեցնում է Բրազիլիան։ Լավագույն տասնյակում են նաև Բելգիան, Արգենտինան, Ֆրանսիան, Անգլիան, Իսպանիան, Իտալիան, Նիդեռլանդները, Պորտուգալիան և Դանիան։
Նշենք, որ հուլիս և օգոստոս ամիսներին ազգային հավաքականների մեծ մասը ոչ մի հանդիպում չի անցկացրել և դրանով պայմանավորված դասակարգման աղյուսակում փոփոխություններն այդքան էլ շատ չեն հունիսին հրապարակված վարկանիշի համեմատ։