Հայաստանի կանանց ազգային հավաքականը օգոստոսի 26-ից 30-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի ՀՖՖ տեխնիկական կենտրոն-ակադեմիայում։
Կանանց ընտրանու գլխավոր մարզիչ Արտակ Ադամյանը հավաքական է հրավիրել նաև «Ուրարտու-աղջիկներ» թիմի ֆուտբոլիստուհի Լուսինե Կոստանյանին։ Այս մասին տեղեկացնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։
Հավելենք, որ օգոստոսի 31-ին մեր թիմը կմեկնի Կոսովո, որտեղ Կանանց աշխարհի 2023թ․առաջնության ընտրական փուլի շրջանակում ուժերը կչափի Կոսովոյի կանանց հավաքականի հետ։ Այնուհետև՝ սեպտեմբերի 3-ին կվերադառնա Հայաստան և հանդիպում կանցկացնի Բելգիայի կանանց ընտրանու հետ։