«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Ռահիմ Սթերլինգը կարիերան կարող է շարունակել Իսպանիայի առաջնությունում, հայտնում է The Sun-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, 25-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»: «Սերուցքայինները» պատրաստ են 180 մլն ֆունտի դիմաց (մոտ 220 մլն եվրո) ձեռք բերել Սթերլինգին «Մանչեսթեր Սիթիից»:
Այս պահին հարձակվողը բանակցություններ է վարում «Սիթիի» հետ նոր պայմանագրի շուրջ: Ընդ որում, Սթերլինգը չի բացառում, որ կարիերան կարող է շարունակել արտերկրում: Ռահիմի՝ «Մանչեսթեր Սիթիի» հետ նախատեսված պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը:
Սթերլինգը 2015 թվականից է հանդես գալիս «Մանչեսթեր Սիթիում»: Ավելի վաղ հարձակվողը պաշտպանել է «Լիվերպուլի» գույները: Ընթացիկ մրցաշրջանում Սթերլինգը ԱՊԼ-ի 23 հանդիպման է մասնակցել, դարձել է 11 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: