Կիսապաշտպան Լուկա Մոդրիչը «Ռեալում» անցկացրած խաղերի քանակով լեգեոներների շրջանում բարձրացել է 4-րդ հորիզոնականը։ 36-ամյա խորվաթ ֆուտբոլիստն այս ցանկում գերազանցել է Կրիշտիանու Ռոնալդուին։
Երեկ Մոդրիչը «Ռեալի» կազմում մասնակցել է Պրիմերայի 2-րդ տուրի՝ «Սելտայի» դեմ խաղին (4-1)։ Այս հանդիպումը Մոդրիչի համար դարձել է 439-րդը «Ռեալի» մարզաշապիկով՝ բոլոր մրցաշարերում։ Պորտուգալացի Ռոնալդուի ակտիվում մադրիդցիների կազմում անցկացրած 438 հանդիպում կա։
«Ռեալի» կազմում ամենաշատ հանդիպումներ անցկացրած 5 լեգեոներները՝
Կարիմ Բենզեմա՝ 608 հանդիպում
Մարսելո՝ 546 հանդիպում
Ռոբերտո Կառլոս՝ 527 հանդիպում
Լուկա Մոդրիչ՝ 439
Կրիշտիանու Ռոնալդու՝ 438
























































