«Բարսելոնան» ամենայն հավանականությամբ պայմանագիր կկնքի «Վիլյառեալի» և Արգենտինայի հավաքականի պաշտպան Խուան Ֆոյտի հետ, հայտնում է լրագրող Խերարդ Ռոմերոն: Աղբյուրի փոխանցմամբ, կողմերն արդեն գրեթե համաձայնեցրել են 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը: Ավելի վաղ Ֆոյտի գործակալին նկատել էին Բարսելոնայում:
Աղբյուրի փոխանցմամբ, կատալոնացիները դեռ պետք է համաձայնության գան «Վիլյառեալի» հետ: Վստահեցվում է, որ իսպանական ակումբը նրան բաց կթողնի 42 մլն եվրոյի դիմաց: Այսքան հրաժարագին է սահմանված ֆուտբոլիստի պայմանագրով: Ռոմերոյի տեղեկություններով, «Վիլյառեալն» արդեն սկսել է փոխարինող փնտրել պաշտպանի համար:
Հիշեցնենք՝ «Բարսելոնան» դեռևս չի կարողանում գրանցել իր բոլոր նորեկներին նոր մրցաշրջանի համար: Կատալոնական ակումբը պետք է կրճատի ծախսերը, որպեսզի հնարավորություն ունենա գրանցելու նորեկներին:
























































