«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է թիմի նոր հարձակվող Էրլինգ Հոլանդի մասին, ով դուբլի հեղինակ է դարձել Պրեմիեր լիգայում իր նորամուտի խաղում։
«Հոլանդը բարձրակարգ հարձակվող է: Եթե նայեք նրա տարիքի լավագույն հարձակվողներին՝ հաշվի առնելով նրա խփած գոլերի քանակը, ապա նա ֆուտբոլի պատմության մեծագույն ֆուտբոլիստն է:
Բայց նա դեռ երիտասարդ է։ Վաղը նոր մարտահրավեր է լինելու, իսկ նա ընդամենը 22 տարեկան է։ Այսպիսով, նրան երկար կարիերա է սպասվում: Նա ցանկանում է լավ խաղալ, ուստի կշարունակի նույն ոգով։
Ինձ դուր է գալիս նրան վստահություն ներշնչել, նրան ասում եմ՝ «դու կարող ես դառնալ ավելի լավ, նույնիսկ ավելի հիանալի գոլահար»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Goal-ը: