«Բարսելոնայի» պաշտպան Սերժինյո Դեստը հայտնվել է «Մանչեսթեր Յունայթեդի» թիրախում, հայտնում է CaughtOffside-ը:
Կողմերը դեռ չեն քննարկել հնարավոր գործարքը, «կարմիր սատանաները» նախ պետք է վաճառեն իրենց պաշտպան Աարոն Վան-Բիսակային։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսայի» գլխավոր մարզիչ Չավին վերանայել է իր վերաբերմունքը Սերժինյոյի նկատմամբ։