«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն խոսել է իր ապագայի մասին:
«Երբեմն ինձ հարցնում են. «Ի՞սկ ԱՊԼ-ն»: Դրան ես պատասխանում եմ. «Ես կգերադասեմ մեկնել Ավստրալիա»: Ֆուտբոլային կարիերան հավերժական չէ, և երբեմն պետք է առիթն օգտագործել անծանոթ վայրերում ապրելու համար:
Ես ծափահարեցի Ինյեստային, երբ նա ասաց, որ տեղափոխվում է Ճապոնիա: Օրինակ՝ Ճապոնիան ինձ համար ևս շատ հետաքրքիր է:
Կտեսնենք, թե ինչ եմ կանելու արյունքում, ես վերջերս եմ առանց աշխատանքի մնացել, ուստի հստակ մտքեր չունեմ իմ ապագայի վերաբերյալ: Երևի թե ինչ-որ տեղ կգնամ՝ արտասահման»,- մեջբերում է Վալվերդեին Goal-ը: